Architecture armnienne Ճարտարապետություն
Armenian architecture 
Армянская архитектура














Գլխավոր մուտք


                                               
       

                                                    Պատրիկ Տոնապետյան Կարճ կենսագրություն և տպագրություններ

     Ծնվել է 1953 թ. Թունիսում: Բարձրագույն կրթության սկզբնական մասը ստացել է Պրովանսի համալսարանում (1970-74 թթ.)՝ սլավոնական լեզուների, մասնավորապես՝ ռուսերեն, և արվեստի պատմության գծով: Այնուհետև, 1975-80 թթ. Երևանի պետական համալսարանում ուսանել է հայոց լեզու, արվեստի և ճարտարապետության պատմություն: Ստացել է արվեստի պատմության դոկտորի երկու կոչում, մեկը՝ Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1981 թ.), մյուսը՝ Փարիզ-X-Նանտեր համալսարանում (1986 թ.): 2004 թ. Մոնպելիե III համալսարանում ստացել է Habilitation կոչումը՝ հայագիտական/արվեստաբանական հետազոտություններ ղեկավարելու իրավունքով:

     Քառասուն տարուց ավելի Պ. Տոնապետյանը զբաղվում է Հայաստանի և Վրաստանի միջնադարյան արվեստի և հատկապես ճարտարապետության, կառուցվածքի և զարդարանքի ուսումնասիրմամբ: Գիտական գործունեությանը զուգահեռ, 1992-2006 թթ. աշխատել է որպես դիվանագետ՝ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունների մշակութային խորհրդատու Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Հայաստանում 1992-1996 թթ.: 2006 թ. վերադարձել է համալսարանական աշխատանքի:

     Այդ թվականից սկսած, Պ. Տոնապետյանը Էքս-Մարսելի համալսարանում (ԷՄՀ) Հայագիտության բաժնի պատասխանատուն է, ինչպես նաև գիտաշխատող Միջերկրածովյան ավազանի միջնադարյան և նոր հնագիտության փորձարանում (ՄԱՄՆՀՓ, ԷՄՀ / CNRS): 2009-ից 2016 թթ. ղեկավարել է ՄԱՄՆՀՓ-ի հայ-ֆրանսիական հնագիտական գիտարշավը Երերույքում:

     Հեղինակ կամ համահեղինակ է շուրջ տասը գրքերի, այդ թվում՝ Հայկական արվեստները (Ժ.-Մ. Թիերիի հետ), Փարիզ, 1987 (Ֆրանսիական ակադեմիայի 1988 թ. մրցանակ) և Հայ ճարտարապետության ոսկեդարը. VII դար, Մարսել, 2008 (Ֆրանսիայի Ինստիտուտի – Գեղարվեստի ակադեմիայի 2008 թ. մրցանակ): Հրապարակել է երկու հարյուրից ավելի գիտական հոդվածներ մասնագիտական ամսագրերում և ժողովածուներում:

                                                           Ավելի մանրամասն այդ հրապարակումների մասին տե՛ս


                                     


 


















Հավաքական 2019 ԱՀԱ